Կարծում եմ շատերդ եք լսել Yandex Browser-ի մասին,բայց չեք մտածել այն ներբեռնելու մասին:Ես երբ իմացա,որ Yandex-ը նոր բրաուզեր է թողարկել,կարծեցի,որ այն այդքան էլ լավը չի լինի և չցանկացա ներբեռնել այն,բայց վերջերս Mozilla-ի թերությունների պատճառով,որոշեցի գտնել նոր բրաուզեր և հանկարծ հիշեցի Yandex-ի թողարկած բրաուզերի մասին:Ներբեռնեցի այն և այն ուղղակի ֆանտաստիկ է և ինձ շատ դուր եկավ:Ճիշտ է այն ինչ-որ չափով նման է Google Chrome-ին,բայց ունի որոշ առավելություններ:Այդ առավելությունները կարող եք տեսնել այցելելով այստեղ:
Համարյա թե բոլորը գիտեն այս ծրագրի մասին: Այս ծրագրի միջոցով դուք կարող եք ձեր վիդեոներին ավելացնել էֆֆեկտներ, վիդեոի մեջ տեղադրել նկարներ, վիդեոի ձայնային մասում տեղադրել ձեր ուզած երաժշտությունը կամ երգը և այլ բաներ անել: Այս ծրագիրը հասանելի է նաև Windows7-ի համար:
Ծրագիրը նախատեսված է բնական նկարին նկարչական էֆֆեկտ տալու համար:Շատերն են ուզում ունենալ դիմանկար,որը նկարված կլինի մատիտով,բայց շատ քչերն են կարողանում նկարել:Այդ պատճառով օգտագործեք FotoSketcher ծրագիրը,որը լավագույնն է իր տեսակի մեջ:
1.Բացեք ծրագիրը.
2.Սեղմեք 1.File - 2.Open a Picture
3.Հետո ընտրեք ձեր ցանկացած նկարը եվ կատարեք զանազան փոփոխություններ:Ծրագիրը շատ պարզ է:Բացի մատիտի էֆֆեկտից կան նաև շատ այլ հնարավորություններ (օրինակ`մուլտֆիլմի տեսք):
Գոյություն ունի մի ծրագիր,որի շնորհիվ հնարավոր է փոքրացնել ցանկացած երգի ծավալ:Երգի ծավալը այս ծրագրով փոքրացնելուց որակը չի ընկնում:Եթթ ցանկանում եք փոքրացնել երգի ծավալը.Դրա համար՝
Գոյություն ունի մի ծրագիր ՝ Video mp3 Extractor , որը հնարավորություն է տալիս շատ արագ երգը` MP3 ֆայլը, առանձնացնել վիդեոյից: Այս ծրագրի առավելությունը մյուս ծրագրերի նկատմամբ իր պարզությունն է:
Այս ծրագրի միջոցով՝ ընդամենը 3-4 քայլով կարելի է առնաձնացնել MP3 ֆայլը:
1.Պետք է ընտրել վիդեոն(asf, mpeg, mov, mp4, avi, mpg կարող եք օգտագործել այս ֆորմատներով ).
2.Ապա,ընտրում ենք այն տեղը , որտեղ ցանկանում եք պահպանել MP3 ֆայլը.
3.Եվ ամենավերջում սեղմում ենք Start կոճակը.(բոլոր քայլերը պատկերված է նկարում):
Այսօր ես նկատեցի մի նորույթ,որ Odnoklassniki.ru կայքը պատրաստել է անձնական դիտարկիչ:Այն շատ արագ է աշխատում և հեշտ:Իր մեջ պարունակում է նկարում պատկերված բոլոր հնարավարությունները:Ներբեռնեք և օգտվեք այս հնարավորությունից...
Հայերեն և մի շարք այլ լեզուների ստեղնաշարային դասավորություններ սպասարկող ծրագիր է, ծրագիրը աշխատում է ինչպես Windows XP այնպես էլ Windows Vista և Windows 7 համակարգերի վրա, KDWIN-ի այս տարբերակում լուծվել է այն խնդիրը որը առաջանում էր Windows Vista և 7 համակարգում KDWIN-ի նախկին տարբերակների ժամանակ: Միջերեսը անգլերեն է: