Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Windows 8-ը մինչև պաշտոնապես շուկայում հայտնվելը, կարող են փորձարկել միայն Windows 7 օպերացիոն համակարգի օգտագործողները, տեղեկացնում է BBC News-ը: Նոր համակարգի փոփոխությունները հիմնականում վերաբերում են արտաքին տեսքին, որն առավել հիշեցնում է բջջայիններում օգտագործվող Windows-ը: Ի տարբերություն նախորդների, Windows 8-ում բացակայում է Start ստեղնակը, որը փոխարինել է շարժվող պանելով, որի վրա գտնվում է «Մենյու»-ն: Ընկերության Windows բաժանմունքի նախագահ Սթիվեն Սինովսկու խոսքերով` վերջին մի քանի ամիսներին համակարգում ավելի քան 100 հազ փոփոխություն է արվել: Այս պահի դրությամբ դեռ չի նշվում թե Windows 8-ը երբ պաշտոնապես կհանվի շուկա:
Համակարգի պահանջները:
» Պրոցեսոր: 1 ГГц կամ ավելին.
» Օպերատիվ հիշողություն (ОЗУ): 1 ГБ
» Ազատ տեղ կոշտ սկավառակի վրա: 16 ГБ
» Գրաֆիկական քարտ:գրաֆիկական սարք Microsoft DirectX 9 կամ ավելին և նորը.
»Օրիգինալ բանալի/կոդ: TK8TP-9JN6P-7X7WW-RFFTV-B7QPF