Երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Pixar անիմացիոն ստուդիայի մուլտֆիլմերը միշտ հիացրել են իրենց գույներով, գեղեցկությամբ և իմաստով: Ձեզ եմ ուզում ներկայացնել Pixar-ի հերթական հրաշքներից մեկը, որը կոչվում է «Գիշեր և ցերեկ»: Մուլտֆիլմը նոր չէ, հնարավոր է նաև արդեն տեսած լինեք, սակայն կարծում եմ ևս մեկ անգամ նայելը հաճելի կլինի: Չեմ պատմի սյուժեն, որ հետաքրքիր լինի, միայն կասեմ ֆիլմը գիշերվա և ցերեկվա մասին է, որոնք մի օր հանդիպում են: Վայելեք.
Մահվան մասին զվարճալի պատմել կարողանում են ոչ բոլորը: Սակայն «Simpals» ստեղծագործական խմբի մոտ դա բավական լավ է ստացվել: Ձեզ եմ ուզում ներկայացնել մի կարճամետրաժ մուլտֆիլմ, զվարճալի պատմություն այն մասին, թե ինչպես է մահը փորձում տանել իր հետ մեկին: Դիտում ենք.
Բոլորի կողմից այդքան երկար սպասված <No Comment> ծրագիրն արդեն հասանելի է բոլորին:Այն տեղադրվել է Youtube-ում Kargin TV-ի կողմից:Տեսանյութը հասանելի է նաև HD տարբերակով:
Իմ երազած քաղաքներից մեկը, որը երազել եմ երբևէ իրականում տեսնել` դա Վենետիկն է: Նամանավանդ երազում եմ, ներկա գտնվել Վենետիկյան դիմակահանդեսին: Ահա մի Տեսանյութ, որտեղ ներկայացվում է Վենետիկի մի ամբողջ օրվա անց ու դարձը: Հատկանշականն այն է, որ հոլովակը շատ գեղեցիկ է նկարահանված և համեմված շատ գեղեցիկ ու համապատասխան երաժշտությամբ: Դե ի՞նչ, իմ երազած Վենետիկը....
Նոր կատակերգություն Asterix և Obelix կլինի էլ ավելի հետաքրքիր, քան մյուսները: Այս անգամ բանակը ցանկանում է ստանձնել Կեսարի Բրիտանիան. Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի թագուհին սովորել է կախարդական ըմպելիք պատրաստելը,որը մեծացնում է ուժը: Եւ այժմ հերոսները ստիպված են գնալ Բրիտանիայի պայքարելու Կեսարի բանակների դեմ:
Ubisoft-ը մտադիր է նկարահանել ֆիլմ` հանրահայտ Assassin’s Creed համակարգչային խաղի հիման վրա : Ընկերության ղեկավարությունը մտադիր է ֆիլմի նկարահանումները սկսել 2013թ. ամռանը, իսկ պրեմիերան կնվիրվի խաղի հերթական տարբերակին և կհետաձգվի մինչ խաղի նոր տարբերակի թողարկումը: Assassin’s Creed Movie-ի աշխատանքները, սցենարի վրա արդեն սկսված են: Եվ մոտակա ժամանակներս Ubisoft-ի գործընկեր New Regency ստուդիան կսկսի փնտրել ռեժիսոր և դերասաններ: Ֆիլմում նկարահանվելու համար արդեն իսկ իր համաձայնությունը տվել է Մայքլ Ֆասբենդերը, որը մեզ հայտնի է «X մարդիկ» և «Պրոմեթևս ֆիլմերից»: Ըստ New Regency-ի հետ պայմանագրի Ubisoft-ը կղեկավարի ֆիլմի աշխատանքները, այդ իսկ պատճառով Assassin’s Creed ֆիլմը առավելագույնս մոտեցված կլինի խաղին: Իսկ մինչ ֆիլմը դեռևս նկարահանման նախապատրաստական փուլում է:
Հիշեցնեմ, որ ընդամենը 4 օրից կթողարկվի Assassin’s Creed խաղի 3-րդ հերթական տարբերակը, որը կոչվում է Քոնորի պատմությունը, որի թրեյլերը կարող եք տեսնել ներքևում.
Դերերում: Милла Йовович, Сиенна Гиллори, Мишель Родригес, Ариана Энджиниа, Ли Бинбин, Борис Коджоэ, Йохан Урб, Кевин Дюран, Одед Фер, Колин Сэлмон, Шоун Робертс, Мика Накашима, Меган Чарпентье, Разаак Адоти, Ким Коутс, Мартин Крюз, Айэйн Глен, Сандрин Холт, Томас Кречманн, Али Лартер ...
Ռեժիսոր: У. С. Андерсон.
Տարեթիվ:2012թ.
Երկիր: Գերմանիա , Կանադա
Սյուժե:Մահացու T-virus, ստեղծված »Амбрелла»,լաբորատորիայում -շարունակում է գրավել երկիրը , փոխակերպել համաշխարհային բնակչության մեջ ազգը,մարմինը,:Վերջին հույսը մարդկության Էլիզն է ,որը սովորում է առավել գաղտնի գիտահետազոտական բազայի կորպորացիաների մասին. Առանց փախչելու երթուղիներով, Էլիզը շարունակում է որոնել նրանց:Հանցագործները գլոբալ աղետի են վերածել երկիրտ : Մարտահրավերը , որը տեղի է ունենալու Տոկիոյում, Նյու Յորք, Վաշինգտոն, նույնիսկ Մոսկվայում, ի վերջո, այն հանգեցնում է պայթեցնել գիտակցությունը՝ հայտնության մասին, որը կպարտադրի նրան վերանայել այն ամենը, ինչը կապ ունի ճշմարտության հետ. Նոր դաշնակիցների եւ հին ընկերներինի հետ, Էլիզը պայքարում է և գոյատևում հաղթանակի համար,պաշտպանվելով թշնամական աշխարհում.Վրեժը սկսվում է ...
«Killdim Production»-ը Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնած ու վերջինիս ղեկավարության կողմից ներման արժանացած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի մասին մուլտֆիլմ է նկարահանել: Մուլտֆիլմի սկզբում հեղինակները «շնորհակալություն» են հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար Օղլի Ալիևին տրամադրած նյութի համար:«Killdim Production »-ը տարբեր առիթներով նշել է, որ նրանց մուլտիպլիկացիոն գործունեությունը հակաադրբեջանական չէ. այն ուղղված է կոնկրետ քաղաքական գործիչներին ու նրանց գործունեությանը: Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլին նա հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: «Հերոսին» շնորհվել էր մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան:Դիտեք ու մնացածը գրեք ՝ մեկնաբանություններում.