Ձեզ ենք ներկայացնում 20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիայի գոհարները: Այն ընդգրկում է նմուշներ ամերիկյան, ֆրանսիական, անգլիական դրամատուրգիայից: Մեկական ստեղծագործությամբ ներկայցվում է Ժ. Ժիրոդուի, Ս. Բեքեթի, Ժ. Անույի, Է. Իոնեսկոի, Ա. Քամյուի, Է. Օբլիի և Ջ. Օսբորնի դրամատուրգիական ժառանգությունը: Ընտրված ստեղծագործությունները նշված հեղինակաների գլուխգործոցներն են հանդիսանում, որոնք դասվում են դասական գործերի շարքը պահպանելով իրենց արդիականությունը նաև այսօր:
Արվեստը ոչ միայն ինչ -որ բան ստեղծելն է, այլ նկատել սովորական դարձած առարկաներում յուրօրինակություն:Երբևէ մտածել եք, թե ինչու ենք ՙ@՚ սիմվոլին ասում ՙշնիկ՚ :Այս նշանը մեզ առավել հայտնի է դարձել համակարգչային դարաշրջանի սկզբին, երբ կար ՙCCCP՚ և մենք դրա կազմում էինք:
Համակարչային միջավայրում այս նշանը առաջին անգամ օգտագործել է ARPANET-ի աշխատակից, ամերիկացի Ռեյ Տոլմինսոնը 1971 թվականին, երբ ստեծել է առաջին էլեկտրոնային փոստը: Նա այս նշանը օգտագործել է, որովհետև այն այդ ժամանակ քիչ օգտագործվող սիմվոլ է եղել և չի ունեցել որոշակի իմաստ և կիրառություն: Նշանին տալով ՙat՚ անուն, որը հայերենում պատկանելիություն ցույց տվող իմաստ ունի (օր. նամակը ուղարկել Արամին, արկղի մեջ), սկսել են կիրառել նամակագրություններում, որի ձախ կողում նշել են թե մանակը ումից է և աջ կողմում թե ում է ուղղված նամակը:
СССР-ի ժամանակ նման անծանթ բառերը սովորություն ունեին չթարգմանել, ինչպես ՙպրինտեր՚, ՙվիդեո՚, ՙքսեռոսք՚ բառերը, սակայն եղել են բառեր որոնք ուղակի թե արտասանության, թե անհասկանալիության պատճառով որոշել են թարգմանել: Թարգմանել են նաև ՙ@՚-ը և որոշել են անվանել ՙсобака՚, քանի որ այն նման է գալարված պառկած շան (ես չկարողացա պատկերացնել ինչպես):
«Pause Break»-ը նրա համար է, որպեսզի, երբ համակարգիչը նոր եք միացնում, համակարգի բեռնման ընթացքում կանգնեցնի պրոցեսը, ևս մեկ անգամ սեղմելուց շարունակվի բեռնումը: Այլ կերպ ասած. իրական ժամանակում DOS-ի տակ այս ստեղնը օգնում է կանգնեցնել կամ շարունակել DOS ծրագրերի աշխատանքի պրոցեսը: Այդ նույն սկզբունքով է աշխատում նաև Windows-ի բեռնող ծրագիրը: Windows-ի բեռնման ընթացքը կարելի է այս ստեղնի միջոցով կանգնեցնել և հետո շարունակել: Օրինակ դա պետք է գալիս այն ժամանակ, երբ պետք է տեսնել բեռնման ընթացքում ի՞նչ է գրել համակարգիչը, որը շատ արագ է անհետանում: Նաև «win+Pause Break» ստեղների համադրությամբ կարելի է կանչել համակարգի հատկությունների պատուհանը:
ndroid-ը դա օպերացիոն համակարգ է, որը պատրաստվել է Linux-ի հիման վրա և հիմնականում օգտագործվում է սմարտֆոններում և պլանշետներում: Android-ի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ այն ծրագիրը, որը պատրաստվել է Android-ի հիման վրա կարող է աշխատել այլ սարքավորումներում, ինչպիսիք են պլանշետները, սմարտֆոնները, համակարգիչները և նույնիսկ հեռուստացույցները: Օպերացիոն համակարգի առաջին տարբերակը թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերին: Android-ը պարզ և հասկանալի է օգտագործման համար: Այն ամեն տարի ավելի ու ավելի նախընտրելի է դառնում: Արդեն թողարկվել է օպ. համակարգի 9-րդ տարբերակը:Android-ը ունի նաև թերություններ: Մի շարք ծրագրեր աշխատում են ֆոնային ռեժիմում և դանդաղեցնում են համակարգի աշխատանքը: Android-ը սիրում է նաև գաղտնի օգտվել ինտերնետից:
Բոլոր բույսերի և կենդանիների օրգանիզմներում պարունակվում են ռադիոակտիվ կալիում 40-ի (K40) և Ռադիում 226-ի (Ra226) հետքային քանակներ: Բացի դրանից ջուրը պարունակում է լուծված ռադիոակտիվ ուրան (U) և թորիում (Th): Սակայն սրանց քանակությունները չափազանց փոքր են և հետևաբար մարդու օգտագործած սննդից և ջրից մարդը ստանում է ընդամենը 30միլիբեր չափաբաժին:
Ռենտգեն, մամոգրաֆիա և համակարգչային տամոգրաֆիա սրանք մեծացնում են առանց այն էլ այլ տեխնոգեն միջոցներով ստացված ճառագայթման չափաբաժինը: Օրինակ, կրծքավանդակի ռենտգենը դա՝ 10 միլիբեր է: Ամբողջ մարմնի համակարգչային սկանավորումը ամենաքիչը 1000 միլիբեր, ատամնաբուժական ռենտգեն – 1.5 միլիբեր: