Արվեստը ոչ միայն ինչ -որ բան ստեղծելն է, այլ նկատել սովորական դարձած առարկաներում յուրօրինակություն:Երբևէ մտածել եք, թե ինչու ենք ՙ@՚ սիմվոլին ասում ՙշնիկ՚ :Այս նշանը մեզ առավել հայտնի է դարձել համակարգչային դարաշրջանի սկզբին, երբ կար ՙCCCP՚ և մենք դրա կազմում էինք:
Համակարչային միջավայրում այս նշանը առաջին անգամ օգտագործել է ARPANET-ի աշխատակից, ամերիկացի Ռեյ Տոլմինսոնը 1971 թվականին, երբ ստեծել է առաջին էլեկտրոնային փոստը: Նա այս նշանը օգտագործել է, որովհետև այն այդ ժամանակ քիչ օգտագործվող սիմվոլ է եղել և չի ունեցել որոշակի իմաստ և կիրառություն: Նշանին տալով ՙat՚ անուն, որը հայերենում պատկանելիություն ցույց տվող իմաստ ունի (օր. նամակը ուղարկել Արամին, արկղի մեջ), սկսել են կիրառել նամակագրություններում, որի ձախ կողում նշել են թե մանակը ումից է և աջ կողմում թե ում է ուղղված նամակը:
СССР-ի ժամանակ նման անծանթ բառերը սովորություն ունեին չթարգմանել, ինչպես ՙպրինտեր՚, ՙվիդեո՚, ՙքսեռոսք՚ բառերը, սակայն եղել են բառեր որոնք ուղակի թե արտասանության, թե անհասկանալիության պատճառով որոշել են թարգմանել: Թարգմանել են նաև ՙ@՚-ը և որոշել են անվանել ՙсобака՚, քանի որ այն նման է գալարված պառկած շան (ես չկարողացա պատկերացնել ինչպես):
|