Բլոգը Twitter-ում
Բլոգը Twitter-ում
Բլոգը YouTube-ում
Բլոգը Odnoklassniki.ru-ում


Մուտք/Մինի Պրոֆիլ
Վերջին Ֆիլմերը
Մինի Չատ
200
News
Վիճակագրություն
Վիճակագրություն
Օնլայն են
Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0


Այս Կատեգորիայում: 21
Ցուցադրված Նյութեր: 1-10
Էջեր: 1 2 3 »

    
Գովազդ







Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 08.03.2013 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Այսօր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Դսեղում:

 Եվ կարծում եմ այսօր տեղին է ևս մեկ անգամ հիշել նրա հրաշք բանաստեղծություններից մեկը.

 ԻՄ ՍԵՐԸ 

 Ես սիրել եմ վարդը տըժգույն
 Սիրուց տանջված այտերի,
 Մելամաղձոտ խաղաղություն 
 Զույգ սևորակ աչքերի։

 Ես պահել եմ սրտիս խորքում 
 Մի լուռ գաղտնիք սիրային,
 Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում 
 Հայտնելու չեմ աշխարհին։

 Բայց և պահել անկարող եմ,
 Օ՜, դրժվար է համբերել,
 Չասել՝ ինչով բախտավոր եմ,
 Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։ 

Հղումը՝ Արխանգելո



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 19.02.2013 | Մեկնաբանություններ (0)

  
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։   Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է…III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական,  ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս  II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։  Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։  Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։  Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։  Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 14.02.2013 | Մեկնաբանություններ (0)

  
Շնորհավոր տոնդ, հայոց բանակի զինվոր։ Այսօր Հայկական ԶՈՒ-ի 21-րդ տարեդարձն է։ Մեծ պատասխանատվությամբ ու քաջ գիտակցությամբ այսօր արդեն կարելի է հպարտ ասել, որ ունենք միշազգային չափանիշներին համապատասխան բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում, կարող ենք հպարտորեն ասել, որ թեև Հայաստանը զինադադարի շրջան է ապրում եւ բավականին դժվար է անառիկ պահել սեփական տարածքները, այդուամենայնիվ մեր զինվորները կարողանում են անել յուրաքանչյուր հնարավորն ու անհնարինը՝ թշնամուն արժանի հակահարաված տալու համար։ Ու այդ գործում մեծ է Հայաստանի իշխանության դերակատարումը։ Նրանց հետևողական աշխատանքի արդունքում այսօր, բարեբախտաբար, հայ զինվորները չունեն ոչնչի կարիք: Մենք մեր հզոր պատմությամբ, պատասխանատու ներկայով ու հուսալի ապագայով թշնամուն ամեն օր ապացուցում ենք, որ իր նախկին պլաններն այսուհետ ժամկետնանց են, և մենք ունենք այնպիսի հզոր բանակ ու զինվոր, որը երբեք չի թողնի, որ թշնամու ոտքը մտնի մեր տարածք։Շնորհավոր տոնդ, հայոց բանակի զինվոր։


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 28.01.2013 | Մեկնաբանություններ (1)


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 26.01.2013 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 31.12.2012 | Մեկնաբանություններ (2)

  

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 09.12.2012 | Մեկնաբանություններ (0)

  
Այսօր դեկտեմբերի 1-ն է` ձմռան առաջին օրը...Անհավատալի է, թե ինչպիսի արագությամբ է հոսում ժամանակը... Երբ դեռ փոքր էինք, մեզ թվում էր, որ այն անվերջ է և շատ դանդաղ է անցնում... Կյանքը թվում էր այնքա՜ն երկար, անսահման, որ ցանկանում էինք առաջ տալ այն՝ երազելով ավելի շուտ մեծանալ՝ դառնալ ինքնուրույն, ազատ, որպեսզի մեզ ոչ ոք ոչնչից չզրկեր, կարողանայինք անել այն, ինչ ուզում ենք...Օդում արդեն զգացվում է եղևնու, մանդարինի և երջանկության թարմ բույրը, ինչպես նաև մոտեցող ձմռան սառը շունչը...Տարին ավարտվում է և բոլորս սրտի թրթիռով, որևէ լավ բանի ակնկալիքով անհամբեր սպասում ենք Նոր տարվան, սպասում ենք հրաշքի. չէ՞ որ Ամանորն իր մեջ ինչ-որ կախարդական ուժ ունի...Թվում է՝ Նոր Տարին իր հետ նոր կյանք է բերելու՝ ավելի լավը, ավելի հաջող...մնացել է ընդամենը մեկ ամիս և այս վերջին ամիսը սպասումով լի ամիսն է, որն ավելի դանդաղ է անցնում, բայց, այնուամենայնիվ, այս մեկ ամիսն էլ կանցնի այնքան շուտ, ինչպես մեր կյանքի մյուս բոլոր ամիսները :


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 01.12.2012 | Մեկնաբանություններ (0)

  

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 20.11.2012 | Մեկնաբանություններ (0)

  

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Տոներ | Ամսաթիվ: 20.11.2012 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-21
Փնտրեք կայքում
Տարածիր Բլոգը
Կայքը OK.ru-ում
Բլոգի Արխիվ
Armblogger.do.am

Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Մուշեղ Սերոբյանին. 2025թ.