Սիրելի կանայք առիթ է հանդիսացել, այսօր, Ձեր սիրելի տղամարդկանց շնորհավորելու և հերթական անգամ ասելու, թե որքան շատ եք սիրում նրան:
Այսօր, Նոյեմբերի 3-ին նշվում է տղամարդկանց համաշխարհային տոնը: Տոնը առաջարկել է ԽՍՀՄ վերջին նախագահ Գորբաչովի կողմից: Նա առաջարկեց այս տոնը Վենայում, ՄԱԿ-ի հերթական խորհրդում: Այն ժամանակ նրա առաջարկությանը հավանություն տվեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և այժմ ամբողջ աշխարհի տղամարդիկ նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշում են իրենց տոնը:
Որպես նվեր այդ օրը տղամարդիկ առաջին հերթին սպասում են կանացի ուրշադրություն:Պետք է նշել, որ գոյություն ունի նաև «Տղամարդկանց միջազգային օր» (International Men’s Day), որը նշվում է նոյեմբերի 19-ին:Այնպես որ նոյեմբերը կարելի է համարել տղամարդկանց ամիս:
Սիրելի կանայք ևս մեկ անգամ կրկնեմ. սիրե՛ք և փայփայե՛ք ձեր տղամարդկանց: Չէ՞ որ մենք՝ իսկական տղամարդիկ այնքան քիչ ենք մնացել…
Հոկտեմբերի 28-ին ամբողջ աշխարհում նշվում է անիմացիայի միջազգային օրը (International Animation Day): 1892թ. հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոն, որը համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում, Գրեվեն թանգարանում հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»: Իր սարքի՝ պրակցինոսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ: Անիմացիայի միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիա, Հունգարիա, Իսրաել, Հնդկաստան, Կանադա, Պորտուգալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեդիա և այլն: Տոնը նշվում է մի քանի օր, տարբեր քաղաքներում տարբեր անիմացիոն ֆիլմերի ցուցադրությամբ: Դե ի՞նչ, մենք էլ շնորհավորենք բոլոր անիմատորներին, իրենց պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ և դիտենք մեր հայկական լավագույն անիմացիոն ֆիլմերից (մուլտֆիլմերից) մեկը, Ռոբերտ Սահակյանցի «Հայելու Հեքիաթը»:
Այսօր բոլոր երևանցիները և ողջ հայությունը նշում են մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձը: Ընդամենը վերջերս մեր հանրապետությունը դարձավ 21 տարեկան:: Իսկ մեր Երևանը այս տարի դառնում է 2794 տարեկան, պատկերացնու՞մ եք: Իսկ որքան երիտասարդ տեսք ունի, չէ՞: Եվ զարմանալին էլ հենց դա է, մեր Երևանը որքան մեծանում է, այնքան գեղեցկանում է ու երիտասարդանում:Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է տեղի ունեցել մեր քաղաքի հիմնադրումը, ինչպես են կառուցվել հին Երևանի փողոցներն ու շինությունները հազարամյակներ առաջ: Այս ամենը պետք է որ շատ հետաքրքիր եղած լինի, բայց մեր աչքի առջև հիմա նոր ու շատ գեղեցիկ Երևանն է, և այստեղ հիմա մեզ համար ամեն-ամեն ինչն է հետաքրքիր, ամեն մի անկյուն Երևանում մեզ շատ հարազատ ու թանկ է, անգամ եթե դա դեռ չենք գիտակցում: Մենք սովոր ենք, որ Երևանը ամեն առավոտ մեզ դիմավորում է մաքուր ու լվացված: Եթե կարողանանք առավոտյան շատ վաղ արթնանալ, կտեսնենք, թե ում անտեսանելի ձեռքերն են ամեն առավոտ օգնում Երևանին գեղեցկանալ: Ջրցան մեքենաները վաղ առավոտյան թարմացնում են մեր քաղաքի փողոցները, իսկ քաղաքի մաքրության պատասխանատուները երևի ամենաշուտն են արթնանում ու մաքրում երևանյան փողոցները: Ամեն օր մեզ ողջունում է մի նոր գունազարդ կամար, երևանյան մի նոր գեղեցիկ անկյուն:
Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր, ուստի այսօր կխոսենք միայն այդ մասին:Սեպտեմբերի 1-ը տոն է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ: Այդ օրը շնորհավորում են ոչ միայն աշակերտներին, այլ նաև ուսուցչուհիներին, ծաղիկներ նվիրում նրանց, որպեսզի հետագայում նրանք քաղցր աչքով նայեն իրենց երեխաներին ;Ես շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին,մաղթում նրանց ուսման մեջ հաջողություններ: