Բլոգը Twitter-ում
Բլոգը Twitter-ում
Բլոգը YouTube-ում
Բլոգը Odnoklassniki.ru-ում


Մուտք/Մինի Պրոֆիլ
Վերջին Ֆիլմերը
Մինի Չատ
200
News
Վիճակագրություն
Վիճակագրություն
Օնլայն են
Օնլայն են 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0


Այս Կատեգորիայում: 18
Ցուցադրված Նյութեր: 11-18
Էջեր: « 1 2

  
Մեծ պահանջարկ ունեցող հայկական ''Poker.am'' ֆիլմն ավելի քան մեկ ամիս կինոթատրոնների էկրաններին է: Ֆիլմում սիրված դերասաններն ու երգիչներն են: Ասում են` ֆիլմը հանդիսատեսին մեծ բավականություն պարգևելուց բացի սկսել է լուրջ զայրույթ առաջացնել հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը ''Vivaro''-ի ինտերնետային կազինոյում մասնակցում է պոկերի առաջնությանը, որը կատարում է poker.am (պատկանում է VIVARO GAME LLC-ին) ինտերնետային կայքի միջոցով: "Իշխանությունները ցույց են տալիս, թե խաղատները պետք է հեռացնել մայրաքաղաքի հարակից տարածքներից..., այնինչ, սիրված դերասանների "օգնությամբ" երիտասարդներին վարակում են նոր ախտով....poker.am-ում ղումար խաղալով... նույնիսկ հանգամանալից ցուցադրվում է, թե ինչպես պետք է գումարը TelCell-ի միջոցով լիցքավորել և ներդնել խաղում... իսկ Մշակույթի նախարարությունը զբաղված է այլ գործերով... լռում է... կամ լռեցրել են",- նշում են դժգոհողները:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 15.11.2012 | Մեկնաբանություններ (0)

  

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 11.11.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Մաթեմատիկան կարող է լինել շատ ցավոտ: Ամերիկյան գիտնականները ապացուցել են. մարդիկ, որոնք կապված են այս ճշգրիտ գիտության հետ, ավելի սուր են զգում ցավը: Պարզվել է, որ վախը, որը առաջանում է խնդիր կամ հավասարում լուծելու փորձ կատարելու ժամանակ, ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որը պատասխան է տալիս ցավի փորձի, հիշողության համար: Այս ռեակցիան կարելի է համեմատել ատամնաբույժին սպասասրահում սպասելու հետ:  Հիվանդը կանխազգում է ցավոտ զգացմունքները:

Հայտնագործումը ևս մեկ անգամ ապացուցում է հայտնի տեսությունը՝ անհաջողությունները մաթեմատիկայում կախված չեն այդ գիտության հանդեպ ընդունակություններից: Մարդը, որը չի կարողանում լուծել խնդիրը, հնարավոր է, որ ուղղակի վախենում է կիրառել իր գիտելիքները: Եվ այժմ գիտնականները փորձում եմ պարզել, հնարավո՞ր է արդյոք ձերբազատվել այս պրոբլեմից՝ ճնշելով ուղեղի ցավային հատվածի ակտիվությունը:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 06.11.2012 | Մեկնաբանություններ (3)

    
Գովազդ

Արդեն շատ հաճախակի եմ հանդիպում հայկական բլոգոսֆերայում "բլոգներ”, որոնք ստեղծված են ընդամենը մասսաներ լցնելու իրենց բլոգ: Բլոգը ահավոր խառը վիճակում է լինում, չկա ոչ մի դիզայն հասկացողություն, չգիտես ինչը որտեղ է և ամենակարևորը գրառումները իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում և իրենց մեջ իմաստ չեն պարունակում:Դրա համար կան մի քանի չգրված օրենքներ.
1. Բլոգը պետք է լինի կոկիկ ու պարզ

2. Բլոգի գրառումները պետք է իմաստ ունենան

3. Բլոգի այցելուներ ամեն էժանագին միջոցներով արգելված է հավաքել

4. Բլոգը դա աղբաման չէ, այլ այն հիմնականում
 (եթե իհարկե մասնագիտական, կամ ինչ որ կոնկրետ ոլորտի չէ) հեղինակի ներքին աշխարհի արտահայտումն է:

5. Բլոգը դա նույն միկրոբլոգը չէ և անընդհատ 2 բառ գրելը դա բլոգային գրառում չէ:

Այլ կետեր ևս կլինեն, բայց իմ կարծիքով հիմնական կետերը սա են: Այնպես որ իմ անձնական կարծիքով եթե դուք և ձեր բլոգը էս կետերից և ոչ մեկին չեք համապատասխանում, ուրեմն ես ոչ մի կերպ ձեզ չեմ կարող ընդունել որպես բլոգեր, իսկ ձեր "բլոգը”, որպես բլոգ:Դրա համար նախքան բլոգ ստեղծելը մտածեք թե ինչի համար եք ստեղծում, իսկ եթե արդեն ունեք բլոգ, մտածեք նոր գրառում արեք: Ընդհանրապես մտածելը լավ բան է, խորհուրդ կտամ...
 

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 04.11.2012 | Մեկնաբանություններ (0)

    

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 18.10.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ


Երբ Լեոնարդո Դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ընթրիքը», նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում երկու կերպարներին՝ Հիսուսին և Հուդային: Նա երկար ժամանակ չէր կարողանում գտնել բնորդներ, որոնցից կարող էր վերցնել այդ կերպարները:

Վերջապես նրան հաջողվում է երգչախմբից գտնել մի երիտասարդ մոդելի՝ Քրիստոսի կերպարի համար: Սակայն Հուդայի կերպարի համար մոդել Լեոնարդոյին չէր հաջողվում գտնել մոտ երեք տարի:

Բայց մի օր նա փողոցում հանդիպում է մի մուրացկանի, որը ընկած էր առվի մեջ: Դա մի Երիտասարդ տղամարդ էր, որին ծերացրել էր անդադար հարբեցողությունը: Լեոնարդոն հրավիրում է նրան պանդոկ, որտեղ անմիջապես սկսում է նկարել նրանից Հուդայի կերպարը: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, նա նկարչին հայտնում է, որ մի անգամ էլ է բնորդել նրան: Դա մի քանի տարի առաջ էր, երբ նա դեռ երգում էր եկեղեցական երգչախմբում: 
Լեոնարդոն նրանից վերցրել էր Քրիստոսի կերպարը:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 17.10.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Մատանիներ կրելը տարածված երևույթ է,սակայն սովորաբար մարդիկ չեն մտածում,թե որ մատի վրա են մատանի կրում: Բայց մատանիները ոչ միայն զարդարանք  են,նրանք զգալիորեն ազդում են կրողի վրա`ուժեղացնելով այս կամ այն բնավորության գծերը,կախված թե որ մատի վրա են կրում:
    
Գովազդ

Հիմա դրանց նշանակությունը`

1.Մատնեմատի վրա

 Կրելով մատանի մատնեմատի վրա`մարդ սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը,քանի որ, ինչպես նշել եմ,մատնեմատը Պալմիստրիայում  կոչվում է Ապոլոնի մատ,որն իր հերթին արևի աստվածն է:Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության,արվեստի և ճանաչման հետ:Մարդու ստեղծարար կարողությունները,գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են:Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա ,ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:

2.Ճկույթի վրա

Ընտրելով այս մատը մատանի կրելու համար`մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը,մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները:Կարող են անգամ ուժեղանալ առեւտրային գործունեության ծավալելու կարողությունները:

3.Միջնամատի վրա

Այս ընտրությունը թերևս լավագույնն է`ներդաշնակեցնողը.բնավորության բացասական գծերը չի ուժեղացնում և ցուցադրում,իսկ  չափազանց վառ արտահայտված գծերը` հարթեցնում :Միջնամատի վրա մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ,զուսպ և հավասարակշռված: Չնայած,երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:

4.Ցուցամատի վրա

Առավել արտահայտիչ է ցուցամատի վրա մատանի կրելը:Մատանու առկայությունը այս մատի վրա զգալիորեն ավելացնում է ինքնավստահությունը`դարձնելով մարդուն հպարտ:Այս հատկանիշերն ավելի են զարգանում անընդհատ կրելու դեպքում,դա հանգեցնում է եսամոլության,ինքնահավանության,շատ մեծ կարծիքի իր անձի նկատմամբ,սանձարձակության:

5.Բթամատի վրա

Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից,լինել յուրօրինակ և անկրկնելի:Մատանին ուժեղացնում է անհատականությունը,էներգիան,զարգացնում է տրամաբանական մտածողություն,սակայն,թուլացնում է կամքը:Շատ հաճախ եմ տեսել բթամատի վրա մատանի կրող այսպես կոչված  սուբկուլտուրաների բազմաթիվ  ներկայացուցիչների`էմոներ,գոթեր,ռոքերներ և այլն:Նման ձևով նրանք փորձում են ինքնաարտահայտվել և յուրօրինակ երևալ:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Ուսուցողական | Ամսաթիվ: 11.10.2012 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-18
Փնտրեք կայքում
Տարածիր Բլոգը
Կայքը OK.ru-ում
Բլոգի Արխիվ
Armblogger.do.am

Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Մուշեղ Սերոբյանին. 2025թ.