Microsoft-ը թողարկել է Skype ծրագրի 6-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի քանի փոփոխություններ:
- Microsoft-ի և Facebook-ի հաշիվներ Այլևս կարիք չկա գրանցվել Skype-ում: Այսինքն կարող եք մուտք գործել համակարգ և օգտվել Skype-ից օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի ձեր հաշիվները:
- Ուղարկել հաղորդագրություններ Skype ծրագրից հնարավոր է ուղարկել տեքստային հաղորդագրություններ Windows Live Messenger-ի, Hotmail-ի և Outlook.com-ի կոնտակտներին:
-Նոր լեզուներ Ծրագրի ինտերֆեյսի լեզուներին ավելացվել են 6 լեզուներ և այժմ հնարավոր է ծրագիրը օգտագործել 38 լեզուներով:
-Օնլայն օգտատերերի քանակը Նախկինում ծրագրի ներքևի մասում ցուցադրվում էր տվյալ պահին օնլայն օգտատերերի քանակը: Նոր տարբերակում այդ հաշվիչը հանված է:
-Նախորդ լուսանկարների պատմությունը Լուսանկարը փոխելու ընթացքում այժմ ցուցադրելու է անցյալում օգտագործված բոլոր լուսանկարները և կարիք չի լինի այլևս փնտրել դրանք համակարգչում:
|