Չի դադարում նոր տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման գործընթացը: Սա նշանավորվում է նրանով, որ անկախ այն հանգամանքից թե դա բջջային հեռախոս է, տեսախցիկ, թվային Ֆոտոխցիկ, ֆլեշ քարտ, պլանշետ, CD սկավառակներ կամ համակարգիչ, տենդենցիան ընդհանուր է՝ ֆիզիկական չափսերի նվազեցում: Արտադրողները անդադար գովազդում են իրենց ստեղծագործությունների փոքր չափերը և իսկապես, սարքավորումների փոքրացումը բերում է աշխատավայրի տարածքի մեծացման և գադջեթը միշտ ձեռքի տակ ունենալու հնարավորության:
Այս առումով իհարկե տրամաբանական և իդեալական կլինի անձնական համակարգչի ծավալի փոքրացումը: Նման գործողությունները հնարավոր է առաջացնեն սարքավորումների կառուցվածքի հիմննային փոփոխության, ինչպես դա արել է NEC ընկերությունը, որն առաջարկեց P-ISM անվանումով ապագային համակարգչի իր մոդելը:
P-ISM-ը իրենից ներկայացնում է 5 առանձին սարքեր՝ գրիչներ: 5 գրիչներից յուրաքանչույրը ունի իր հստակ ֆունկցիան, բոլորը միասին կատարում են մեկ ընդհանուր ֆունկցիա, այսինքն դառնում են համակարգիչ:
Եվ այսպես`
I գրիչը ունի բջջային հեռախոսի մոդուլ, այսինքն այն կատարում է ինտերնետի հետ կապի իրականացում:
II և III գրիչները պրոեկտորներ են, նրանցից մեկը հարթ մակերևույթի վրա արտացոլում է դիսպլեյ, իսկ մյուսը վիրտուալ ստեղնաշար:
IV գրիչը թվային տեսախցիկ է, այսինքն կատարում է սքաների և վեբ-տեսախցիկի դերը:
V գրիչն էլ պրոցեսոր է:
Գրիչները միմյանց հետ կապ են հաստատում Bluetooth տեխնոլոգիայի միջոցով: Բոլոր գիրչները օժտված են մարտկոցներով, որոնք ել լիցքավորվում են հատուկ տակդիրից և որտեղ պահվում է ամբողջ ինֆորմացիան: