Եվ ահա ուրախալի լուր. ժամանակից շուտ համացանցում է հայտնվել Assassin’s Creed 4-րդ նոր խաղի, որը կոչվում է «Սև դրոշը», դեբյուտային թրեյլերը: Assassin’s Creed 4-ը դա 3-ի տրամաբանական շարունակությունը չէ: Սա նոր պատմություն է իր նոր հերոսով՝ ծովահեն, կապիտան Edward Kenway-ով: Միայն թրեյլերը դիտելով արդեն իսկ պատկերացում ես կազմում, որ մեզ ևս մեկ անգամ սպասվում է հրաշալի սյուժեյով մի հրաշալի խաղ action-adventure ժանրում: Արդեն պարզ է դառնում, որ նոր խաղը լույս կտեսնի հոկտեմբերի 29-ին PlayStation 3, Xbox 360, Wii U, Windows հարթակների համար: Ուրեմն անհամբերությամբ սպասենք և առայժմ հիանանք դեբյուտային թրեյլերով:
«Ֆորսաժ» գեղարվեստական ֆիլմը շատերի կողմից է սիրվել ի շնորհիվ մեծ քանակությամբ հրաշալի ավտոմեքենաների, որոնք կարելի է տեսնել սյուժեի զարգացմանը զուգահեռ: Ֆիլմի հերթական մասը էկրաններ կբարձրանա այս գարուն և արդեն համացանցում է հայտնվել նրա ընդլայնված թրեյլերը: Թրեյլերը դիտելով հնարավոր է պատկերացում կազմել թե ինչ կարելի է սպասել ֆիլմից:Ֆիլմը դուրս կգա այս տարվա մայիսի 28 :Դիտում ենք.
Ֆրանսիական Ubisoft ընկերության 2012-ին թողարկվող խաղերի ցուցակը հայտնվել է ինտերնետում , ի շնորհիվ Gameranx ռեսուրսի:
Նշենք, որ ցուցակը բավականին ճշմարտանման է, չնայած նրան, որ Ubisoft-ը դեռ մեկնաբանություններ չի տվել: Հավանաբար տարվա կարևոր թողարկումը կլինի Far Cry 3-ը:
Բացի այդ նաև սպասվում է, որ այս տարի կթողարկվի Assassin’s Creed-ի նոր տարբերակը, I Am Alive, Tom Clancy's Ghost Recon: Future Soldier, Tom Clancy's Ghost Recon Online, Prince of Persia և Just Dance Final Party...