Բլոգը Twitter-ում
Բլոգը Twitter-ում
Բլոգը YouTube-ում
Բլոգը Odnoklassniki.ru-ում


Մուտք/Մինի Պրոֆիլ
Վերջին Ֆիլմերը
Մինի Չատ
200
News
Վիճակագրություն
Վիճակագրություն
Օնլայն են
Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0


Այս Կատեգորիայում: 60
Ցուցադրված Նյութեր: 51-60
Էջեր: « 1 2 3 4 5 6

    
Գովազդ

Այսօր ֆուտբոլային տոն է ամբողջ Եվրոպայում: Ուժեղագույն միանգամից երկու առաջնություններում կկայանան սուպերհանդիպումներ: Իտալիայում կկայանա միլանյան դերբին, սակայն իսպանական ֆուտբոլի սիրահարների համար այդ հանդիպումը մղվում է երկրորդ պլան: Իսպանիայում կկայանա Սուպեր Կլասիկոն: «Բարսելոնան» ու «Ռեալը» նորից կփորձեն պարզել հարաբերությունները: Այս անգամ թիմերը դաշտ դուրս կգան Կատալոնիայում՝ «Նոու Կամպ» մարզադաշտում: Ճիշտ է, «Բարսելոնան» 8 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ, բայց «Ռեալը» թափ է հավաքել ու ամեն ինչ կանի հերթական անգամ կատալոնացիներից վեր գտնվելու համար: Եվ հիմա, խաղին ընդառաջ ցանկանում ենք ձեզ ներկայացնել պատմական ակնարկներ, փաստեր, վիճակագրություն, սպասումներ և այլն:

Վիճակագրություն.

Թիմերը միմյանց հետ հանդիպել են 221 անգամ: Չնչին առավելություն ունի «Ռեալը»: «Բարսելոնան» կարողացել է «Ռեալին» հաղթել 87 անգամ, 46 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ 88 խաղերում «Ռեալը» կարողացել է առավելության հասնել մրցակցին նկատմամբ: Այդ խաղերի ընթացքում մադրիդյան ակումբը խփել է 367 գոլ, որոնց կատալոնացիները պատասխանել են 359 գոլերով:

Ամենախոշոր հաշիվները.
    
Գովազդ

Դիմակայության լավագույն ռմբարկուներն երկու արգենտինացիներ են: Առաջատարի դիրքերը դեռևս պահպանում է Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով խփել է 18 գոլ, սակայն նրան մոտենում է Լիոնել Մեսսին, ում հաշվին արդեն 15 գոլ կա: Նույնքան գոլ է խփել Ռաուլ Գոնսալեսը, սակայն նա այլևս «Ռեալում» չէ ու չի կարող ավելացնել իր ցուցանիշը: Ռոնալդուն ունի արդեն 8 գոլ, և սա ընդամենը երեք տարում:

Հավանական մեկնարկային կազմեր

Հավանական մեկնարկային կազմերի մասին կարծիք կազմելու համար կարելի է հիմք ընդունել Marca պարբերականի կանխատեսումները: Marca-ն, որ Իսպանիայի ամենահայտնի ու ամենամեծ վաճառք ունեցող տպագիր ու էլեկտրոնային պարբերականն է, սպասում է, որ թիմերը դաշտ դուրս կգան այս կազմերով.

Բարսելոնա - Վ.Վալդես, Դ.Ալվես, Սոնգ, Խ.Պիկե, Խ.Ալբա, Խավի, Բուսկեց, Ֆաբրեգաս, Ալեքսիս, Լ.Մեսսի, Ա.Ինյեստա

Ռեալ - Ի.Կասիլյաս, Ա.Արբելոա, Պեպե, Ս.Ռամոս, Մարսելո, Ս.Խ
եդիրա, Խ.Ալոնսո, Դի Մարիա, Լ.Մոդրիչ, Կ.Ռոնալդու, Կ.Բենզեմա.

Խաղը տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում ,ժամը 21:50 ...


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 07.10.2012 | Մեկնաբանություններ (5)

    
Գովազդ


Լիվերպուլ-Ման.Յունայթեդ

Երեկ կայացավ Անգլիայի առաջնության երկու հանդիպումները՝ երկու դերբի մեկ օրում :Առաջին հանդիպումը ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ 39-րդ րոպեից 10 հոգով խաղացող «Լիվերպուլի» նկատմամբ և վաստակած 12 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական:  Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին մերսիսայդցիները և ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում առավելություն ունեին մրցակցի նկատմամբ: Խաղի կարևորագույն դրվագներից մեկը գրանցվեց 39-րդ րոպեին, երբ Ջոնջո Շելվին երկու ոտքով կոպիտ սահընկում կատարեց Ջոնի Էվանսի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից:Այդուհանդերձ, ընդմիջումից հետո «Լիվերպուլին» հաջողվեց գրավել «Յունայթեդի» դարպասը, 46-րդ րոպեին աչքի ընկավ Սթիվեն Ջերարդը: Ալեքս Ֆերգյուսոնի սաներից 5 րոպե պահանջվեց պատասխան գոլը խփելու համար: Ռաֆայելը շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:Թեև «Յունայթեդը» թվային առավելություն ուներ, Ռոջերսի սաները ոչնչով չէին զիջում մրցակցին, բայց 77-րդ րոպեին Ջոնսոնը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Վալենսիային և մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Ռոբին վան Պերսիի հարվածից հետո Ռեյնան կարող էր փրկել «Լիվերպուլին», բայց գնդակը դիպավ նրա ձեռքին ու հայտնվեց ցանցում: «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2: 



Ման.Սիթի-Արսենալ

Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» հյուընկալվելիս ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Արդյունք: «Ման. Սիթի» ։ «Արսենալ» 1։1 (1:0)

Մարզադաշտ: «Էթիհադ» 

Մրցավար: Մայք Դին 

«Ման. Սիթի» (4-4-2): Հարտ - Սաբալետա, Կոմպանի, Լեսկոտ, Կլիշի - Սիլվա, Սիլկներ (Ռոդվել 46'), Գարսիա, Տուրե - Ջեկո (Տևես 68'), Ագուերո (Բալոտելի 85') 

«Արսենալ» (4-5-1): Մաննոնե - Ջենկինսոն, Մերտեզակեր, Կոսելնի, Գիբս - Արտետա, Դիաբի (Ուոլկոտ 72'), Կասորլա, Ժերվինյո (Կոկլեն 90'), Ռեմսի - Պոդոլսկի (Ժիրու 72') 

Զգուշացումներ: Գարսիա 90+2' Հեռացումներ: 

Գոլեր: Լեսկոտ 40' (1:0), Կոսելնի 82' (1։1)




Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 24.09.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Վաղը կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպման բացահայտ ֆավորիտն, ըստ բուքմեյքերների` Բուլղարիայի հավաքականն է:Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականը վասատակած 3 միավորով միանձնյա գլխավորում է B խումբը: Մեր ընտրանին մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց Մալթային, իսկ բուլղարացիները սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղացին Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հետ:Այսպիսով, բուքմեյքերները Բուլղարիայի հավաքականի հաղթանակը գնահատում են 1.69 – 1.76 գործակցով, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակն ստացել է 4.8-5.2 գործակիցը: 

Բուլղարիա-Հայաստան խաղի  Armenia TV-ի պրոմո հոլովակը

Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողների մասնակցությամբ հոլովակը բավական հետաքրքիր է ստացվել: 



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 10.09.2012 | Մեկնաբանություններ (2)

    
Գովազդ

 Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով մրցակցի հարկի տակ հաղթելով Մալթայի ընտրանուն՝ երեք միավոր վաստակեց 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում: Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան մրցավեճի երկրորդ խաղակեսին Յուրա Մովսիսյանի փոխանցման շնորհիվ Արթուր Սարկիսովը բացեց հաշիվը, վերջապես գրավեցինք Մալթայի թիմի դարպասը:Առաջին խաղակեսին, թեև մեր հավաքականը նկատելի առավելություն ուներ, բայց գոլ խփել չստացվեց: Կային վտանգավոր պահեր, անհաջող փոխանցումներ:Երկրորդ խաղակեսին ևս, մինչև 70-րդ րոպեն, Մալթայի հավաքականի ֆուտբոլիստներն անընդհատ գնդակի ճանապարհին էին հայտնվում: Բայց, ինչպես նշեցինք, փոխարինման դուրս եկած Սարկիսովը խփեց այդքան անհրաժեշտ գոլը:  

Մալթա Հայաստան 0:1



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 08.09.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ
          
 Այսօր Սեպտեմբերի 7-ին՝ Մալթա - Հայաստան հանդիպումով,  Հայաստանի ազգային հավաքականի համար մեկնարկում է Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:Նշեմ ,որ այս հանդիպումը կցուցադրվի նաև «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրանների վրա։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետևել հենց «Հրազդան» ստադիոնում, հայտնում է ՀՖՖ-ի կայքը։ Bet365 բուքմեյքերական ընկերության մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատվում է 1.45 գործակցով: Մալթայի թիմի հաղթանակն ունի 6.5, իսկ ոչ ոքին՝ 4 գործակից: Հիշեցնենք, որ Մալթա – Հայաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: 

 Նշեմ,որ  հանդիպումը կարող եք դիտել օնլայն  ,ուղիղ ժամը 22:00 (դիտելու համար, սեղմեք՝ ներքևի նկարի վրա).

Գովազդ


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 07.09.2012 | Մեկնաբանություններ (2)

    
Գովազդ


Մադրիդի «Ռեալը» հաղթելով կատալոնական «Բարսելոնային» նվաճում է Իսպանիայի սուպերգավաթը:Ռեալ Մադրիդ – Բարսելոնա 2:1

Գոլերը` Ռեալ Մադրիդ
Գոնսալո Իգուաին 11, Քրիշտիանո Ռոնալդու 19 

Գոլերը` Բարսելոնա  Լիոնել Մեսսի 45 ,Հեռացում` Ադրիանո 28



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 30.08.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Իսպանիայի 2012-2013 թթ. մրցաշրջանի Սուպերգավաթի առաջին հանդիպումը կայացավ«Նոու Կամպում» մարզադաշտում,իսկ երկրորդ հանդիպումը կկայանա  «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում  Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնի» միջև: Ինչպես տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը, հերթական Սուպերկլասիկոն տեղի կունենա օգոստոսի 30-ին ժամը 00:30:

Եթե կցանկանաք օնլայն դիտել հանդիպումը,ապա ժամը 00:30 այցելեք Armblogger.do.am կայք.



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 29.08.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ


Արթուր Աբրահամը WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնն է սուպերմիջին քաշային կարգում: Իր կարիերայի 38-րդ մրցամարտում Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին (Գերմանիա):Ահա հանդիպման վերջին 2 ռաունդների տեսանյութը, որից հետո հաղթանակը շնորհվում է հայ բռնցքամարտիկին: 




Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 26.08.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ



Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»:Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Ընդմիջումից հետո սկսվեց իսկական Սուպերկլասիկոն:55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը` առաջ մղելով «Ռեալին»:Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Բարսելոնան» Մասկերանոյի 40 մետրանոց փոխանցման եւ Պեդրոյի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը:70-րդ րոպեին Լիոնել Մեսին արդյունավետ իրացրեց Անդրես Ինյեստայի վաստակած 11 մետրանոց հարվածը: Ռամոսը խախտեց կանոնները:78-րդ րոպեին Չավին օգտագործեց Ինյեստայի անցումն ու փոխանցումը` 3:1:85-րդ րոպեն Իկեր Կասիլյասը Մեսիի հարվածից հետո փրկեց «Ռեալին» չորրորդ գոլից, իսկ Վիկտոր Վալդեսը նույն րոպեին «Բարսելոնային» գոլից փրկել չկարողացավ:  Աչքի ընկավ Դի Մարիան` 3:2:Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին Մադրիդում:Իսպանիայի ՍուպերգավաթԱռաջին հանդիպում«Բարսելոնա» - «Ռեալ»` 3:2.



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 24.08.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Իսպանիայի 2012-2013 թթ. մրցաշրջանի Սուպերգավաթի առաջին հանդիպումը կկայանա «Նոու Կամպում»` Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնի» միջև: Ինչպես տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը, հերթական Սուպերկլասիկոն տեղի կունենա օգոստոսի 24-ին ժամը 00:30, իսկ 1 շաբաթ անց` օգոստոսի 30-ին, պատասխան հանդիպումը կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի գործող չեմպիոնն է, իսկ «Բարսելոնը»` սուպերգավաթակիրը:



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Սպորտային | Ամսաթիվ: 23.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Փնտրեք կայքում
Տարածիր Բլոգը
Կայքը OK.ru-ում
Բլոգի Արխիվ
Armblogger.do.am

Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Մուշեղ Սերոբյանին. 2025թ.