Հայաստանի ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։Մարզմանը չմասնակցեց «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը, ով երեկ թեթև վնասվածք էր ստացել «Միկայի» հետ մրցավեճում։ Բացակայում էին նաև Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանն ու Էդգար Մանուչարյանը, ովքեր դեռ չեն միացել ընտրանուն։
Ընդհանուր խմբում մարզվում էր Արթուր Սարկիսովը, ով, հիշեցնենք, վնասվածք էր ստացել «Զենիթի» հետ կիրակի կայացած խաղում։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ազգային ընտրանու մարզումը տեսանյութով։
«Բարսելոնայի» բժիշկ Ռամոն Կուգատը հայտարարել է, որ Դավիդ Վիլյայի ոտքի կոտրվածքը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ:
«Վիլյան կարող էր կորցնել ոտքը: Ճապոնիայից նա վերդառնում էր ինքնաթիռով, իսկ ճնշումն այդպիսի բարձրության վրա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
Վիլանովան շատ ճիշտ մոտեցավ: Նա Վիլյային տրամադրում էր այնքան խաղային ժամանակ, ինչքան խորհուրդ էին տալիս բժիշկները»,- Կուգատի խոսքը մեջբերում է Sexta-ն:
Հիշեցնենք, որ Դավիդ վիլյան կետրել էր ոտքը Ճապոնիայում ընթացող աշխարհի ակումբային առաջնության ժամանակ` 2011-ի դեկտեմբերին:
''Հրազդան'' մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա մրցավեճը: Խաղի 11-րդ րոպեին Պիրլոն բացեց հաշիվը, իսկ 27-րդ րոպեին մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց այն:Առաջին խաղակեսն ավարտվեց բավականին լարված ու բարդ պայքարում: Հանդիպման սկզբում առավելությունն իտալացիների կողմն էր, բայց Մխիթարյանի գնդակից հետո իրավիճակը փոխվեց: Իսկ այժմ անդրադառնանք այն հանգամանքին, որ շատերին զայրացրել էր մարզական մեկնաբանի բացակայությունն այն էլ նման կարևոր խաղի ժամանակ: Մեկնաբանի ձայնը լսեցինք բավականին ուշացումով, ով ներողություն խնդրեց տեխնիկական խնդիրների համար ու արագ-արագ ներկայացրեց մինչ այդ տեղի ունեցածը, որը ևս խոտաններով էր ուղեկցվում. հեռուստադիտողները դժգոհ են ''Արմենիա'' Թի-Վի-ի աշխատանքից:Վտանգավոր պահերով լի հանդիպման երկրորդ խաղակեսին Իտալիան առաջ անցավ հաշվի մեջ:Սպասում էինք մեր հավաքականի պատասխան գնդակին, հաշիվը փոխելու հնարավորություն էլ եղավ, բայց րոպեներ անց հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին Հայաստանի դարպասին:
Ընդամենը մի ժամ անց Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը, որի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Եվրոպայի փոխչեմպիոններին:Նշենք, որ իտալացիները 4 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը (1934, 1938, 1982, 2006թթ.):Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականները երբեք միմյանց չեն հանդիպել:Ցավոք, մեր հավաքականին այս խաղում չեն կարող օգնել Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին. նրանք որակազրկվել են Բուլղարիայի հավաքականի հետ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով, իսկ Լևոն Հայրապետյանը հավաքականին չի կարող օգնել, քանի որ նույն խաղում ծանր վնասվածք է ստացել: Հավաքականի կազմում այդ խաղին չի լինի նաև նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը (ըստ uefa.com-ի՝ Հովսեփյանը հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում), ով ավարտեց իր ֆուտբոլային կարիերան: Վերջինիս փոխարեն՝ ավագի թևկապը կկրի Ռոման Բերեզովսկին:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ Վարդան Մինասյանն ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչն է (ըստ goal.com-ի՝ 35.7 %):
Ի դեպ, վերանորոգումից հետո «Հրազդան» մարզադաշտում մեր հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի:
Ընտրական փուլի մեկնարկից ի վեր մեր ընտրանին իր հաշվին ունի գրանցած 3 միավոր. Վարդան Մինասյանի սաները հաղթանակ են տոնել Մալթայի հավաքականի նկատմամբ և պարտվել Բուլղարիայի ընտրանուն: Ի դեպ, խմբի առաջատարներ Բուլղարիայի և Իտալիայի հավաքականներին մերոնք զիջում են մեկ միավորով: Խմբում ընդգրկված Դանիայի և Չեխիայի ընտրանիներն ունեն մեկական միավոր, իսկ Մալթան միավոր դեռ չի վաստակել:
William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում իտալացիներին։ Պրանդելիի գլխավորած հավաքականի հաղթանակը գնահատվում է 1.4 գործակցով, Վարդան Մինասյանի թիմինը՝ 10: Ոչ ոքին ունի 4 գործակից:
Մենք վստահ ենք, որ հավաքականը գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրի և հաղթական նվեր կմատուցի Երևանի 2794-ամյակին:Հուսանք, որ երեկոյան եղանակային պայմանները բարեհաճ կգտնվեն և տհաճ անակնկալներ չեն մատուցի, իսկ ամենավերջում՝ առա՛ջ, տղանե՛ր, Բրազիլիան մեզ է սպասում: