Ներկայացնում եմ մի ծրագիր, որը պատրաստել եմ ես՝ ասեմ ,որ այս ծրագիրը իմ առաջին ծրագիրն է :Այս ծրագիրը տեղադրեցի բլոգում, որպեսզի մշտական այցելուները օգտվել ծրագրից: Ծրագիրը իրենից ներկայացնում է ինտերնետային հեռուստացույց: Սակայն այն սովորական ու հերթական ծրագրերից չի, քանի որ այն պարունակում է միայն հայկական հեռուստաալիքներ (Շանթ, Արմենիա, Հ1 և այլն): Փորձել եմ հավաքել ինտերնետում առկա բոլոր օնլայն հեռուսաալիքները մի ծրագրի մեջ: Ծրագրի նախնական տարբերակում ներառված են նաև հին հայկական մի շարք ֆիլմեր և մուլֆիլմեր: Նախատեսվում է նաև հետագայում ավելացնել հայկական ռադիոկայանները:
Ծրագրի նորմալ աշխատանքի համար պահանջվում է՝
2.Net Framework 2 (կամ բարձր)
Եթե ունեք հայերեն տառերի հետ կապված խնդիրներ Windows XP-ում, ապա Control Panel-ից մտեք Regional and Language և միացրեք նկարում պատկերացված պարամետրը (պահանջվելու է Windows XP-ի սկավառակ):
Ուշադրություն: Եթե որոշ հեռուստաալիքներ չի բացում, ապա փորձեք բացել մի որոշ ժամանակ անց: Դա ծրագրային սխալ չի, այլ կապված է տվյալ ալիքը հեռարձակող սերվերի հետ:
Վայելիր և տարածիր
|