Այսօր՝ հուլիսի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը։Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:«Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է«Վարդ» և «Վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։ Պատահական չի, որ տոնն ավելի հայտնի է, որպես միմյանց վրա ջուր լցնելու օր։