|
Մուտք/Մինի Պրոֆիլ
|
|
|
 |
|
Մինի Չատ
|
|
|
 |
|
News
|
|
|
 |
|
Վիճակագրություն
|
|
 |
|
Այսօր Սիրո տոնն է` Սուրբ Վալենտինը
|
| 14.02.2013, 15:25 |
 Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։ Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է…III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ։ Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։ Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։ Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։ Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։
|
|
Բաժին: Տոներ | Ավելացրեց: Mushegh
|
| Դիտումներ: 848
| Ռեյթինգ: 5.0/1 |
| Ընդհանուր Մեկնաբանություններ:
0 | |
|
|
|
|
|
|
Փնտրեք կայքում
|
|
|
 |
|
Տարածիր Բլոգը
|
|
|
 |
|
Կայքը OK.ru-ում
|
|
|
 |
|
Բլոգի Արխիվ
|
|
|
 |
|
Armblogger.do.am
|
|
|
 |
|