Ստեղծվել է աշխարհում առաջին թափանցիկ սմարթֆոնը (Photo)
20.02.2013, 22:45
Էլեկտրոնային և օպտիկական տեսողութան ապակի արտադրող համաշխարհային առաջատար Polytron Technologies թայվանյան ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին թափանցիկ սմարթֆոնը: Ինչպես գրում է Cnews-ը, սմարթֆոնը հիմնականում պատրաստվել է ապակուց և թափանցիկ էլեկտրոնային բաղադրիչներից, և ունի սենսորային համակարգ:Այնումենայնիվ, սմարթֆոնի կորպուսի վրա մի քանի ոչ թափանցիկ բաղադրիչներ կան` տեսախցիկը, SIM քարտի և հիշողության քարտի չիպերը և պլատան։Թափանցիկ սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս նորություններ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ հավանաբար, նոր սարքավորումը կսկսեն արտադրել այս տարվա ընթացքում:Սպասվում է, որ թափանցիկ սմարթֆոնը կցուցադրվի Բարսելոնայում Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ։