Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով մրցակցի հարկի տակ հաղթելով Մալթայի ընտրանուն՝ երեք միավոր վաստակեց 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում: Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան մրցավեճի երկրորդ խաղակեսին Յուրա Մովսիսյանի փոխանցման շնորհիվ Արթուր Սարկիսովը բացեց հաշիվը, վերջապես գրավեցինք Մալթայի թիմի դարպասը:Առաջին խաղակեսին, թեև մեր հավաքականը նկատելի առավելություն ուներ, բայց գոլ խփել չստացվեց: Կային վտանգավոր պահեր, անհաջող փոխանցումներ:Երկրորդ խաղակեսին ևս, մինչև 70-րդ րոպեն, Մալթայի հավաքականի ֆուտբոլիստներն անընդհատ գնդակի ճանապարհին էին հայտնվում: Բայց, ինչպես նշեցինք, փոխարինման դուրս եկած Սարկիսովը խփեց այդքան անհրաժեշտ գոլը: