Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»:Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Ընդմիջումից հետո սկսվեց իսկական Սուպերկլասիկոն:55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը` առաջ մղելով «Ռեալին»:Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Բարսելոնան» Մասկերանոյի 40 մետրանոց փոխանցման եւ Պեդրոյի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը:70-րդ րոպեին Լիոնել Մեսին արդյունավետ իրացրեց Անդրես Ինյեստայի վաստակած 11 մետրանոց հարվածը: Ռամոսը խախտեց կանոնները:78-րդ րոպեին Չավին օգտագործեց Ինյեստայի անցումն ու փոխանցումը` 3:1:85-րդ րոպեն Իկեր Կասիլյասը Մեսիի հարվածից հետո փրկեց «Ռեալին» չորրորդ գոլից, իսկ Վիկտոր Վալդեսը նույն րոպեին «Բարսելոնային» գոլից փրկել չկարողացավ: Աչքի ընկավ Դի Մարիան` 3:2:Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին Մադրիդում:Իսպանիայի ՍուպերգավաթԱռաջին հանդիպում«Բարսելոնա» - «Ռեալ»` 3:2.