Բլոգը Twitter-ում
Բլոգը Twitter-ում
Բլոգը YouTube-ում
Բլոգը Odnoklassniki.ru-ում


Մուտք/Մինի Պրոֆիլ
Վերջին Ֆիլմերը
Մինի Չատ
200
News
Վիճակագրություն
Վիճակագրություն
Օնլայն են
Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0


Մատանիներ.Դրանց նշանակությունն ու օգտակարությունը
11.10.2012, 23:11
    
Գովազդ

Մատանիներ կրելը տարածված երևույթ է,սակայն սովորաբար մարդիկ չեն մտածում,թե որ մատի վրա են մատանի կրում: Բայց մատանիները ոչ միայն զարդարանք  են,նրանք զգալիորեն ազդում են կրողի վրա`ուժեղացնելով այս կամ այն բնավորության գծերը,կախված թե որ մատի վրա են կրում:
    
Գովազդ

Հիմա դրանց նշանակությունը`

1.Մատնեմատի վրա

 Կրելով մատանի մատնեմատի վրա`մարդ սովորաբար ցանկանում է ուժեղացնել երջանկության զգացողությունն ու ներքին ջերմությունը,քանի որ, ինչպես նշել եմ,մատնեմատը Պալմիստրիայում  կոչվում է Ապոլոնի մատ,որն իր հերթին արևի աստվածն է:Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության,արվեստի և ճանաչման հետ:Մարդու ստեղծարար կարողությունները,գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են:Իսկ եթե մարդ կրում է մեկից ավելի մատանի մատնեմատի վրա ,ապա նա ենթագիտակցորեն զգում է նշյալ հատկանիշների պակասը և ցանկանում է ուժեցաղնել դրանք:

2.Ճկույթի վրա

Ընտրելով այս մատը մատանի կրելու համար`մարդ ձգտում է ուժեղացնել իր ինքնաարտահայտումը,մարդամոտությունն ու հաղորդակցման հմտությունները:Կարող են անգամ ուժեղանալ առեւտրային գործունեության ծավալելու կարողությունները:

3.Միջնամատի վրա

Այս ընտրությունը թերևս լավագույնն է`ներդաշնակեցնողը.բնավորության բացասական գծերը չի ուժեղացնում և ցուցադրում,իսկ  չափազանց վառ արտահայտված գծերը` հարթեցնում :Միջնամատի վրա մատանի կրողը դառնում է ավելի հանգիստ,զուսպ և հավասարակշռված: Չնայած,երկար կրելը կարող է զարգացնել միայնակության ձգտում և ինքնամփոփություն:

4.Ցուցամատի վրա

Առավել արտահայտիչ է ցուցամատի վրա մատանի կրելը:Մատանու առկայությունը այս մատի վրա զգալիորեն ավելացնում է ինքնավստահությունը`դարձնելով մարդուն հպարտ:Այս հատկանիշերն ավելի են զարգանում անընդհատ կրելու դեպքում,դա հանգեցնում է եսամոլության,ինքնահավանության,շատ մեծ կարծիքի իր անձի նկատմամբ,սանձարձակության:

5.Բթամատի վրա

Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից,լինել յուրօրինակ և անկրկնելի:Մատանին ուժեղացնում է անհատականությունը,էներգիան,զարգացնում է տրամաբանական մտածողություն,սակայն,թուլացնում է կամքը:Շատ հաճախ եմ տեսել բթամատի վրա մատանի կրող այսպես կոչված  սուբկուլտուրաների բազմաթիվ  ներկայացուցիչների`էմոներ,գոթեր,ռոքերներ և այլն:Նման ձևով նրանք փորձում են ինքնաարտահայտվել և յուրօրինակ երևալ:

Բաժին: Ուսուցողական | Ավելացրեց: Mushegh
Դիտումներ: 2022 | Ռեյթինգ: 5.0/2


Ընդհանուր Մեկնաբանություններ: 0
Ավելացնելու Համար Գրանցվեք.
[ Գրանցում | Մուտք ]
Փնտրեք կայքում
Տարածիր Բլոգը
Կայքը OK.ru-ում
Բլոգի Արխիվ
Armblogger.do.am

Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Մուշեղ Սերոբյանին. 2025թ.