«Pause Break»-ը նրա համար է, որպեսզի, երբ համակարգիչը նոր եք միացնում, համակարգի բեռնման ընթացքում կանգնեցնի պրոցեսը, ևս մեկ անգամ սեղմելուց շարունակվի բեռնումը: Այլ կերպ ասած. իրական ժամանակում DOS-ի տակ այս ստեղնը օգնում է կանգնեցնել կամ շարունակել DOS ծրագրերի աշխատանքի պրոցեսը: Այդ նույն սկզբունքով է աշխատում նաև Windows-ի բեռնող ծրագիրը: Windows-ի բեռնման ընթացքը կարելի է այս ստեղնի միջոցով կանգնեցնել և հետո շարունակել: Օրինակ դա պետք է գալիս այն ժամանակ, երբ պետք է տեսնել բեռնման ընթացքում ի՞նչ է գրել համակարգիչը, որը շատ արագ է անհետանում: Նաև «win+Pause Break» ստեղների համադրությամբ կարելի է կանչել համակարգի հատկությունների պատուհանը: