Բլոգը Twitter-ում
Բլոգը Twitter-ում
Բլոգը YouTube-ում
Բլոգը Odnoklassniki.ru-ում


Մուտք/Մինի Պրոֆիլ
Վերջին Ֆիլմերը
Մինի Չատ
200
News
Վիճակագրություն
Վիճակագրություն
Օնլայն են
Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0


Ինչպե՞ս բացահայտել սուտը
18.09.2012, 22:01
    
Գովազդ


Հիմա Ձեզ կներկայացնեմ սուտը բացահայտելու մի քանի եղանակ, որոնց ծանոթացել էի ամերիկյան U.S. News և World Report ամսագրերից:

1. Եթե որևէ մեկին ինչ-որ հարց եք տալիս, որի պատասխանը նա արդեն տվել է, նա փորձում է արտահայտվել հնարավորինս կարճ և հստակ: Որպեսզի բացահայտեք սուտը անհրաժեշտ է խոսել մարդու հետ և հետևել նրա շարժումներին:

2. Նրանք ովքեր ստում են, աշխատում են շատ չխոսել և հաճախ իրենց խոսքում սկսում են արդարացնել իրենց լռությունը նույնիսկ, երբ դրանում նրանց ոչ ոք չի մեղադրում:

3. Ուշադրություն դարձրեք, որ նրանք, ովքեր ստում են կամ որևէ բան ունեն թաքցնելու, հաճախ կրկնում են հարցը: Դրանով նրանք փորձում են ժամանակ շահել, որպեսզի ուղեղը կարողանա հետաքրքիր սուտ հորինել:

4. Ստախոսները իրենց խոսքը սկսելիս, սկսում են շատ դանդաղ հետո միանգամից սկսում են արագացնել, մտածելով, որ դանդաղ խոսքը կարող է կասկած առաջացնել, իսկ այն մարդիկ ովքեր ճիշտն են ասում, նրանց չի հետաքրքրում արագ են խոսում, թե դանդաղ:

5. Երբ հնչում է որևէ տհաճ հարց նրանց համար, նրանք սեղմում ենք շուրթերը, շոյում մազերը կամ էլի նման գործողություններ կատարում:

6. Եթե մարդ ստում է, խոսելու ժամանակ ձեռքերի ժեստերը ուղղված են լինում դեպի իրեն:

7. Մարդիկ, ովքեր ոչինչ չունեն թաքցնելու, այն դեպքում, երբ իրենց խնդրում են մանրամասնել իրենց ասածը, նրանք հաճախ ասում են, որ չեն ստում և ավելի շատ մանրամասներ են ներկայացնում, իսկ նրանք ովքեր ստում են, միշտ պնդում են իրենց ասածը, առանց որևէ բացատրությունների:

8. Լսելով դժվար հարց, ոչինչ չթաքցնող մարդիկ շրջվում են, որպեսզի կենտրոնանան: Ստախոսները, նման հարց լսելից, մի պահ, կամ ընդհանրապես չեն էլ շրջվում, շատ դեպքերում չեն էլ շարժվում:

9. Եվ վերջում, խնդրեք մարդուն, որպեսզի նա մեկ անգամ ևս պատմի իր պատմածը, մանրամսնորեն: Այս հարցին նույնիսկ երկար պատրաստված ստախոսը չի կարողանա անտարբեր պատասխանել: Այս հարցով ուղեղը շատ է ճնշվում, քանի որ պետք է հիշել, թե ինչ է հորինել, այն էլ մանրամասներով:

Բաժին: Նյութեր | Ավելացրեց: Mushegh
Դիտումներ: 1481 | Ռեյթինգ: 4.4/5


Ընդհանուր Մեկնաբանություններ: 0
Ավելացնելու Համար Գրանցվեք.
[ Գրանցում | Մուտք ]
Փնտրեք կայքում
Տարածիր Բլոգը
Կայքը OK.ru-ում
Բլոգի Արխիվ
Armblogger.do.am

Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Մուշեղ Սերոբյանին. 2025թ.