Բերմուդյան եռանկյունի, Ատլանտյան Օվկիանոսում մի տարածք է, որտեղ իբր թե անհետանում են նավերն ու օդանավերը, կամ նրանց անձնակազմերը։ Այս հետաքրքրություն ներկայացնող խորագրով հաղորդումը «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» զետեղել է 1978 թվականի հոկտեմբերի 18-ին։ «Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ.Օսա» նավը առեղծվածորեն անհետեցել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում: Ենթադրում են, որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել: Համաձայան ամերիկյան առափնյա պահակության տվյալների այդ 180 մետր երկարությամբ և 15000 տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտանբերվել են նավթի բիծ, պրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ: Առափնյա պահակությունը հաստատել է , որ փրկարար նավակը և մնացած առարկաները պատկանել են Սիլիվիա Լ Օսային»: Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է Ֆիլադելֆիա հասներ հաջորդ ուրբաթ օրը: