Ալբերտ Էյնշտեյնի 133-ամյակի առթիվ Երուսաղեմի Հրեական համալսարանը հնարավորություն կտա առցանց ծանոթանալ Էյնշտեյնի եզակի թվային արխիվի հետ:
Այժմ ընթանում է փաստաթղթային արխիվի թվայնացումը. մինչև տարեվերջ նախատեսվում է թվայնացնել և համացանցում տեղադրել 80 հազար փաստաթուղթ, ներկա պահին պատրաստ է դրանցից 2000-ը:
Շուրջ 40 հազ. փաստաթուղթ կլինի անձնական բնույթի: Նշենք, որ 1955-ին կյանքից հեռացած Էյնշտեյնն իր արխիվը կտակել էր Երուսաղեմի Հրեական համալսարանին:
|