Բլոգը Twitter-ում
Բլոգը Twitter-ում
Բլոգը YouTube-ում
Բլոգը Odnoklassniki.ru-ում


Մուտք/Մինի Պրոֆիլ
Վերջին Ֆիլմերը
Մինի Չատ
200
News
Վիճակագրություն
Վիճակագրություն
Օնլայն են
Օնլայն են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0


Այս Կատեգորիայում: 40
Ցուցադրված Նյութեր: 21-30
Էջեր: « 1 2 3 4 »

    
Գովազդ

          
Նախ ասեմ, որ աաայ այդ կնոջն անվանում են Mammy two shoes :Կերպարը վերցված է սովորական սևամորթ տնային տնտեսուհու կերպարից: Մուլտֆիլմի սկզբում նա հանդես էր գալիս իբրև հավաքարար, ով հետևում էր այն տան մաքրությանը, որտեղ ապրում էին Թոմն ու Ջերրին, իսկ ավելի ուշ եթեր դուրս եկած սերիաներում նա հանդես է գալիս իբրև տան տիրուհի (երևի պաշտոնի նման բարձրացումը կապված էր Օբամայի նախագահ ընտրվելու հետ :)  Նրա դեմքը համարյա երբեք չի ցուցադրվել, սակայն փոքրիկ հեռուստադիտողների անթիվ նամակները կարողացան համոզել հեղինակներին գոնե մեկ անգամ ցույց տալ այն: Եվ ահա
    
    
Գովազդ


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (1)

    
Գովազդ

Շատ հաճախ ենք մենք մտածում, որ ահա անցավ ևս մեկ օր, բայց ես ոչինչ չհասցրեցի: Ներքևում Ձեզ եմ ներկայացնում այն բոլոր գործողությունները, որոնք ուղղակի վատնում են մեր ժամանակը:  Տվյալները հարցման արդյունքներն են, որին մասնակցել է 200 մարդ:

Գովազդ
    
Գովազդ

Գրաֆիկների հայերեն տարբերակները պատրաստված են հատուկ Armblogger.do.am կայքի համար:
          

Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Գովազդ

Գովազդ

Գովազդ
    
Գովազդ


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 10.10.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

          
1.Մրջյունները երբեք չեն քնում:

2.Բուն միակ թռչունն է, որ կարող է տեսնել կապույտ գույնը:

3.Մազերը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ինֆորմացիա` ոչ միայն գեները, այլ նաև այն, թե ինչ եք կերել կամ խմել վերջին 7 օրվա ընթացքում: 

4.Սառույցները և այսբերգները Երկիր մոլորակի 10% են կազմում: 

5.Մարդու և բանանի դնթ-ն համընկնում է 50%-ով: 

6.Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

7.Մեկ հատ ծխախոտը կրճատում է կյանքը 5 րոպե: 

8.Օձերը կարող են քնել 3 տարի անընդմեջ` ոչինչ չընդունելով որպես սնունդ:
 
9.Էյնշտեյնը մինչև 9 տարեկան չէր կարողանում խոսել:Նրա ծնողները կարծում էին, որ նա թերզարգացած է լինելու: 

10.Նավթի մեկ կաթիլը դարձնում է խմելու համար անպիտան 25 լիտր ջուր:

11.Սահարայի անապատում մի անգամ, 1979թ.-ի փետրվարի 18-ին ձյուն է եկել: 

12.Ամբողջովին մաքուր ոսկին շատ փափուկ է, նրան կարելի է նույնիսկ տրորել ձեռքով: 

13.Ասեղի լայնություն ունեցող ջրի շթով օրում հոսում է 840 լիտր ջուր:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 08.10.2012 | Մեկնաբանություններ (0)

    
Գովազդ

Այսօր Coca Cola ապրանքանիշը  ամենաթանկ գնահատված ապրանքային նշանն է .Գնահատվում է մոտ 71.86 միլիոն դոլլար:Coca Cola -ն օգտագործում են աշխարհի ավելի քան 200 երկրներ:Coca Cola - ն արդեն 15 տարի է Հայաստանում է,բայց քչերը գիտեն առաջացման պատմությունը - Եկեք ծանոթանանք Coca Cola -ի պատմությանը:

Coca Cola -ի հայտանգործումը 

886 թվականին Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների հյութից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ հաճելի համ։ Ըստ նրա այդ օշարակը օգնում էր մարդկանց ազատվել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից ։Սկզբում օշարակը վաճառվում էր Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը մեկ բաժինը՝ հինգ ցենտով ։Իրականում Կոկա Կոլա ըմպելիքը առաջացել է անուշադրության հետևանքով.Վաճառողը,որը պետք է ստեղծեր վերևում նկարագրված օշարակը,շփոթմամբ բացելով ոչ թե ջրի այլ գազավորված ջրի ծորակը  օշարակի մեջ լցնում է գազավորված ջուր.Ստացված խառնուրդը կոչվում է հենց Կոկա Կոլա :Ըմպելիքը այդպես է կոչվել Փոմբերտոնի հաշվապահը.

Coca Cola -ի բաղադրությունը 

«Coca-Cola»-ի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։Ստացված խմիչքը պատենտավորվել էր որպես դեղամիջոց ցանկացած ներվաին խանգառման դեմ և սկզբում վաճառվում էր դեղատանը։ Փոմբերտոնը նաև պնդում էր, որ Կոկա-կոլան բուժում է իմպոտենցիան, և որ նրան կարելի է անցնել նրանց, ովքեր կախվածություն ունեն մորֆիից (որի հանդեպ անտարբեր չէր նաև հենց ինքը)։ Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ բիզնեսը հասնում է իր բարցրակետին և 1916թ.-ին հայտնաբերվում է կոկա կոլա- ի իրական շիշը:

Հետաքրքիր փաստեր Coca Cola -ի մասին

Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրեկան գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։Հետաքրքիր է, որ Կոկա-կոլաի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ։1888 թվականին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլաի արտադրությամբ։Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլաի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։

Coca Cola-ի ժամանակագրությունը 

1894 թվականից Կոկա-Կոլան արդեն վաճառվում էր շշերով։
1915 թվականին դիզայներ Թերրի Օտաի (Ինդիանա նահանգ) 6-ունցիանոց շշով Կոկա-կոլան (120 հազար դոլար բյուդջետով) դառավ ԱՄՆ-ի ամենահայտնի խմիճքը։
1916 թվականին բացվել է 153 դատական գործ անվանանիշ-իմիտատորների (նմանակում) դեմ, ինչպիսիք են օրինակ՝ Fig Cola, Candy Cola, Cold Cola, Cay-Ola և Коса Nola.
1955 թվականին Կոկա-Կոլան սկսեց վաճառվել 10, 12 և 26 ունցիա տարողությամբ շշերով։
1982 թվականից արտադրվեց Diet Coke (դիետիկ Կոկան)Հետագայում, մրցակիցների պատճառով, որոնք արտադրում էին առանց կոֆեինի և շաքարի խմիչքներ, կազմակերպությունը սկսեց արտադրել հետևյալ տեսակները՝ Classic Coke, New Coke, Cherry Coke, Diet Coke, Tab, Caffeine-Free New Coke, Caffeine-Free Diet Coke և Caffeine-Free Tab.Այժմ Կոկա-կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրներում։

Coca Cola -ի շշերի էվոլյուցիան




Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 02.10.2012 | Մեկնաբանություններ (2)

    
Գովազդ

Այժմ 21-րդ դարում կեդերը համարվում են նորաձև և շատ մարդկանց հագին կարելի է տեսնել, քանի որ դրանք շատ հարմարավետ են, և գեղեցիկ: Սակայն կան մի քանի փաստեր որոնք արժե իմանալ մինչ կեդեր հագնելը:

19-րդ դարի վերջին, ԱՄՆ-ում «U.S. Rubber Company» ընկերությունը մշակեց նոր մոդելի սպորտային կոշիկներ` ռետինե եզրերով, վերևում ամբողջովին պատված ամուր հյուսվածքով, որոնց համար ընտրվեց Կեդեր(Keds) անվանումը, այն ծագել է անգլերեն «kid» բառից, որը նշանակում է՝ մանկական:
Գովազդ

Որպեսզի արտադրեին նոր կոշիկները, պետք էր արտոնագիր՝ «Goodyear» ընկերությունից: Հենց այդ ժամանակ շատ արագ տարածվեց «Բասկետբոլը» խաղը: Եվ խաղի համար պետք էր հատուկ սպորտային կոշիկներ: 1917թ արտադրվեցին առաջին  «Converse» բրենդի սև կեդերը:
    
Գովազդ

Երեք հսկաներ՝ Nike, Reebok և Adidas մշտապես հետևում էին «Converse» բրենդին: Ամենամեծ բանը որ ուներ «Converse»-ը դա այն էր, որ ընկերությանը աջակցում էր ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականը, որի համար կեդեր էր արտադրվում:
    
Գովազդ

2003-ին ամեն-ինչ փոխվեց, Nike ընկերությունը «Converse»-ի հետ համագործակցության պայմանագիր կնքեց: Բրենդի տարածման և ճանաչում գտնլու համար ծախսվեց ավելի քան 305.000.000 դոլլար:СССР-ում կեդեր հագնողները համարվում էին էլիտար մասայի պատկանող մարդիկ, քանի որ կրում էին թանկ, որակով և գեղեցիկ կոշիկներ:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 01.10.2012 | Մեկնաբանություններ (1)

    
Գովազդ

Եվ այսպես, ինչի՞ մասին կարող են մեզ պատմել այս մի քանի թվերն ու գծերը: Առաջին երեք թվերը կոչվում են պրեֆիկսներ և տրամադրված են EAN ասոցացիայի կողմից: Շատերի մոտ սխալ կարծիք կա, որ առաջին երեք թվով կարելի է որոշել, թե տվյալ ապրանքը, որ երկրի արտադրանք է, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Այդ թվերը միայն կարող են ցույց տալ, թե որ երկրում է գրանցված ապրանքը: Օրինակ՝ պատկերացրեք, որ Դուք Իտալիայից բերել եք  մեծ քանակությամբ հիանալի սուրճ՝ առանց շտրիխ կոդի (հաճախ շատերն իրենց արտադրանքի վրա շտրիխ կոդ չեն տեղադրում), եթե ապրանքն իսկապես բարձրորակ է, թող այդ մասին մտածի գնորդը: Իսկ նման ապրանքի գնորդն իսկապես անհանգստանալու տեղիք ունի. առանց շտրիխ կոդի նա ոչինչ չի կարողանա վաճառել: Հայց եք ներկայացնում, կատարում եք վճարում և ստանում շտրիխ կոդ: Եվ արդյունքում իտալական սուրճը ստանում է հայկական գրանցում, հենց այն երեք առաջին թվերը: Չորրորդ թիվը կոչվում է "Контрольный разряд": Այս թիվն օգտագործվում է լազերի օգնությամբ կոդի ճշտությունը ստուգելու համար: Սկանավորելով գրաֆիկական պատկերը՝ (հենց նույն սև գծերը) համակարգիչը հատուկ ալգորիթմների օգնությամբ տեղեկություններ է ստանում ապրանքի մասին: Մի խոսքով սա մեզ այդքան էլ պետք չէ,,եթե իհարկե Դուք համակարգիչ չեք :Սրանցից հետո գրված թվերը այդքան էլ կարևոր չեն և ամեն երկիր ինքն է որոշում քանի թիվ պետք է լինի գրված:
Իսկ հիմա Ձեզ եմ ներկայացնում EAN-ի կողմից տրամադրված պրեֆիկսները՝ համապատասխան իրենց երկրների: 

1-ին մաս



2-րդ մաս


Հույսով եմ հետաքրքի՞ր էր...



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 29.09.2012 | Մեկնաբանություններ (2)

    
Գովազդ


1. Եթե վախենում եք ներարկումից, այս հարցում Ձեզ կօգնի հազը: Այն առաջացնում է ճնշման հանարծակի և կարճաժամկետ բարձրացում: Այդ ընթացքում ճնշվում են ցավային ռեցեպտորները և Դուք անհամեմատ ավելի քիչ եք զգում ցավը:

2.Եթե Դուք դժվարանում եք լսել, թե ինչ է ասում Ձեր զրուցակիցը, կարիք չկա անընդհատ կրկնել "ինչ, ինչ ես ասում, հըն" և նման արտահայտությունները: Այդ անհարմար իրավիճակից Ձեզ դուրս կբերի Ձեր աջ  ականջը: Այն ավելի լավ է ընկալում արագ ռիթմով արտասանվող խոսքը, ուստի Ձեզ մնում է միայն Ձեր աջ ականջը շրջել դեպի զրուցակիցը: Իսկ, եթե ցանկանում եք լսել շատ ցածր հնչող երաժշտություն, ապա դեպի այդ կողմը շրջեք Ձեր ձախ ականջը, որն ավելի լավ է ընկալում երաժշտական տոները:

3. Եթե տանջում է ատամի ցավը, անցկացրեք այն առանց նույնիսկ Ձեր բերանը բացելու: Վերցրեք սառույցի կտոր և քսեք այն ձեռքին` դրսի կողմից` ցուցամատի և բութի միջև ընկած V-աձև հատվածում: Ցավը կիսով չափ կանցնի: Ձեռքի այդ հատվածում նյարդերի ստիմուլացիան արգելակում է ուղեղի ցավային ազդակները: Իսկ հետո մի մոռացեք, որ գոյություն ունեն ատամնաբույժներ:

4. Երևի Ձեզանից շատերն են վազքից հետո կողային հատվածում սուր ծակոց զգացել: Դա նրանից է, որ Դուք վազքի ժամանակ սխալ եք շնչում: Պետք է արտաշնչել այն պահին, երբ Ձեր ձախ ոտքը դիպչում է գետնին: Իսկ ծակոցի պատճառն այն է, որ աջ ոտքը գետնին դնելիս եք արտաշնչում, որն առաջացնում է ճնշում լյարդի վրա, և դրա հետևանքով էլ սկսվում են ծակոցները:

5. Եթե թմրել է Ձեր ձեռքը, շարժեք գլուխը այս ու այն կողմ: Թմրածությունն առաջանում է պարանոցի մկանների լարվածությունից, իսկ այդ շարժումները նպաստում են դրանց թուլացմանը, և մեկ րոպեի ընթացքում թմրածությունը վերանում է:


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 28.09.2012 | Մեկնաբանություններ (2)

    
Գովազդ

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի Սեպտեմբեր 26-ին: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածինեպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին նա ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ:

Դժվարանում եմ պատկերացնել մի մարդու, որը չի ճանաչում, կամ չգիտի Մեծն Վարդապետի՝ Կոմիտասի գործերի մասին:

 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է:

 Կցանկանաի, որ գոնե այսօր լսեք Կոմիտասյան մաքրամաքուր երաժշտություն և մաքրազերծեք Ձեր հոգիները: Նրա երաժշտությունը ունակ է մաքրազերծել նույնիսկ ամենաաղտոտված հոգիները:



Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 26.09.2012 | Մեկնաբանություններ (2)

    
Գովազդ

Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկողները բազմիցս հավաստիացրել են որ Windows 8-ը նկատելիորեն արագ է աշխատելու նախորդ բոլոր տարբերակներից: Չնայած այն բանին, որ ծրագիրը դեռ շատ կարճ ժամանակ է ինչ դուրս է եկել, այստեղ առկա ցուցանիշները բավականին հուսադրող են: Թեստն անցկացրել են Lifehacker հրատարակության լրագրողները, ովքեր հանդես են եկել սովորական օգտատերերի դերում: Թեստը նրանք անց են կացրել Windows 7 և 8 օպերացիոն համակարգերով աշխատող երկու տարբեր համակարգիչների վրա: Համակարգիչները նոր ֆորմաավորված են եղել և դրանցում բացակայել են այլ ծրագրեր: Օգտագործված համակարգիչների տվյալները հետևյալն են՝

Պրոցեսոր - Core i7 3.8 Գգհ - 1600 Մգհ հզորությամբ
Օպերատիվ հիշողություն - 6 Գբ
Տեսաքարտ - Nvidia GeForce 9800 Գբ

Արդյունքում՝

Օպ. համակարգի բեռնման արագությունը (Windows-ի նշանի հայտնվելու պահից մինչև էկրանի բեռնումը) - Win 8 - 10 վայրկյան, Win 7 - 35 վայրկյան

700 Մբ ծավալով ֆայլի կոմպրեսսավորում - Win 8 - 29 վ, Win 7 - 32 վ

Պատճենում - Win 8 - 1 վ, Win 7 - 2 վ

Ֆիլմի փոխարկում - Win 8 - 8:06 վ, Win 7 - 8:15 վ

Միանգամից 10 ենթաբաժինների բեռնում Chrome բրաուզերով - Win 8 - 7 վ, Win 7 - 7 վ:

Ինչպես տեսնում եք իր արագության չափանիչներով Windows 8-ը բավականին հզոր է ու նկատելիորեն գերազանցում է Windows 7-ին: Ինչ խոսք, հեղինակներն իսկապես հպարտալու առիթ ունեն :


Դուր է գալիս՞, փոխանցիր ընկերներիդ`

Բաժին | Նյութեր | Ամսաթիվ: 20.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Փնտրեք կայքում
Տարածիր Բլոգը
Կայքը OK.ru-ում
Բլոգի Արխիվ
Armblogger.do.am

Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են Մուշեղ Սերոբյանին. 2025թ.