ArmbloggerTV 2 : Ընդունվում են առաջարկներ, նկատողություններ ու կարծիքներ
05.10.2012, 19:28
Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի մտածենք ArmbloggerTV ծրագրի հերթական տարբերակի մասին: Սա արդեն կլինի թվով 2-րդ տարբերակը, որտեղ առկա կլինեն նոր ֆունկցիաներ ու փոփոխություններ: Խնդրում եմ մեկնաբանություններում գրել, թե ինչ թերություններ եք նկատել նախորդ տարբերակում և ինչ նորություն կցանկանաք տեսնել այս նոր տարբերակում: Գրեք նաև, թե ինչ բաժիններ կարելի է ավելացնել: Նշեմ , որ հայկական որոշ հեռուստաալիքներ հնարավոր չի ավելացնել, քանի որ դրանք չունեն ինտերնետ հեռարձակում: Մնացած այլ հարցերի դեպքում պատրաստ եմ լսել ու ընդառաջել սիրելի այցելուներ: Եկեք փորձենք դարձնել 2-րդ տարբերակը ավելի ֆունկցիոնալ ու օգտակար: