Քուվեյթի էմիրը իր ժողովրդին անմոռանալի տոն է նվիրել երկրի Սահմանադրության 50-ամյակի կապացությամբ`կազմակերպելով ամենաշքեղ ու խոշորամասշտաբ հրավառությունը: Գինեսի գրքի ներկայացուցիչներն ընդունել են քուվեյթցիների առաջնայնությունը նման լայնածավալ միջոցառում կազմակերպելու հարցում: Տասնյակ հազարավոր քուվեյթցիներ ու արտասահմանցիներ հավաքվել են երկրի մայրաքաղաքում`հետևելու շլացնող շոուին, որի կազմակերպման համար օգտագործվել է 77 282 հրավառելիք: Նշենք, որ Քուվեյթի սահմանադրությունը ընդունվել է 1962թ-ին, ինչը ևս ռեկորդ է համարվել, քանի որ Քուվեյթը դարձել է առաջին արաբական պետությունը, որտեղ նման փաստաթուղթ է ընդունվել:
Երբ առավոտյան նայում ես և տեսնում ես մի շարք պատանիների, չես հասկանում՝ նրանցից որոնք են դպրոցական որոնք ոչ: Ինչո՞ւ... Հետաքրքիր է...Այսօր աշակերտների մեծ մասը (մանավանդ՝ ավագ դպրոցում) դասագրքեր չի բերում դպրոց՝ մտածելով, որ դա տղային վայել չէ: Սակայն մտածելով մեկի մասին՝ բաց են թողնում մյուսը, որ դասագրքի համար նրանք գումար են վճարել և չարժե անտեղի գումար ծաղսել ու ոչինչ չանել: Չէ՞ որ այդ դասագրքի համար ծնողդ մեկ-երկու օր աշխատել է ու վճարել:Ախր, հարգելի աշակերտներ, եթե գիրքը վերցնում եք, գոնե տեղեկացեք նրա ներածությանը, ոչ թե գիրքը այնպես պահեք, որ երբեք չհնանա:Շատ ցավալի է այս փաստը, բայց դե ինչ արած ...
Հ.Գ. Երևի եթե ծնողները ավելի հետևողական լինեն, այս հարցը որևէ լուծում կստանա...