Գոյություն ունի կարծրատիպ, որն առաջացել է ակամայից` համաշխարհային գրականության և կինեմատոգրաֆի շնորհիվ, համաձայն որի` մառախլապատ քաղաքներն անհայտ են ու վախեցնող: Այսինքն` եթե կադրում մառախլապատ գիշեր կամ այգաբաց է, ուրեմն անպայման ինչ-որ սարսափելի դեպք է տեղի ունենալու: Սակայն մառախուղը բնության երևույթ է, որը կարող է զմայլել իր գեղեցկությամբ:Ներկայացնում են հայտնի մառախլապատ քաղաքները: