 – Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն։
– Ապարանցին հայելու դեմը չինգաչունգ է խաղում ու վերջում կրվում է
– Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է մոմ առ, ասում է մերսի ես ֆանար ունեմ։
– Ապարանիցին ճակատը էնքան է քորում , ճակատագիրը ջնջվում է։
– Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ դե քշի տուն։
– Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են էդ ինչի չես նստում ինքը տանի քեզ, ասում է ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:
– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախնի հետո նոր կրակում գլխին։
– Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։ Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։
– Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի տուն չգա։
– Ապարանցին ոսկե ձկանը տալիս է ոսկերիչին ու պատվիրում մի կարգին տեսքով վզնոց սարքի։
– Ապարանցին հեռաղոսի վրա գազ է դնում որ քիչ փող գրի։
– Ապարանցու էշը ընկնում է ձորը, մի շաբաթ «սև արկղն» են ման գալիս։ Այն վերծանելուց հետո պարզվում է, որ էշ–էշ եկել ընկել է ձորը։
|