Ձեզ ենք ներկայացնում 20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիայի գոհարները: Այն ընդգրկում է նմուշներ ամերիկյան, ֆրանսիական, անգլիական դրամատուրգիայից: Մեկական ստեղծագործությամբ ներկայցվում է Ժ. Ժիրոդուի, Ս. Բեքեթի, Ժ. Անույի, Է. Իոնեսկոի, Ա. Քամյուի, Է. Օբլիի և Ջ. Օսբորնի դրամատուրգիական ժառանգությունը: Ընտրված ստեղծագործությունները նշված հեղինակաների գլուխգործոցներն են հանդիսանում, որոնք դասվում են դասական գործերի շարքը պահպանելով իրենց արդիականությունը նաև այսօր:
Իր 10-րդ տարեդարձի առթիվ Ֆեյսբուքը անակնկալ է պատրաստել իր օգտատերերին և կազմել է կարճամետրաժ ֆիլմեր յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլի մասին։ Ձեր պրոֆիլի մասին ֆիլմը տեսնելու համար սեղմեք այստեղ։
5 տարի սպասելուց հետո վերջապես խաղասերները հնարավորություն ունեն խաղալ հանրահայտ GTA խաղի 5-րդ տարբերակը: Սեպտեմբերի 17-ից սկսվել է Play Station 3 և Xbox 360 խաղային կոնսոլների համար նախատեսված տարբերակների վաճառքը: Առայժմ հայտնի չի, թե երբ կթողարկվի PC (անհատական համակարգիչների համար նախատեսված) տարբերակը: Մասնագետների հաշվարկներով GTA V-ը հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաթանկ խաղը: Խաղի նախագծման արժեքը գնահատվում է 265 միլիոն դոլար, որը կարելի է համեմատել The Avengers և Avatar ֆիլմերի բյուժեների հետ: Հաղորդվում է նաև, որ խաղի պաշտոնական թողարկումից առաջ նախապես գնվել էր 7 միլիոն օրինակ:
Հարգելի այցելուներ, այսօր Armblogger.do.am-ը դարձավ 1 տարեկան: Բլոգը 1 տարեկան չէր դառնա, եթե չլինեիք դուք՝ ձեր խորհուրդներով ու գնահատականներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներին ու խոստանալ, որ այստեղ կշարունակվեն տեղադրվել ինֆորմացիոն տեխնոլոգիաների և այլ ոլորտների վերաբերյալ գրառումներ: